«Ֆորսաժ-8»-ի մեքենաները վիրտուալ մրցման են բռնվել (տեսանյութ)

16:55 • 06.10.17

YouTube ժամանցային կայքում հրապարակվել է հանրահայտ «Ֆորսաժ-8» հոլիվուդյան ֆիլմի մեքենաների մասնակցությամբ մրցավազքի տեսանյութը, որում ներկայացված են ֆիլմի 10 մեքենաներից 8-ը:

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենաների միջև մրցավազքը կազմակերպվել է Forza Motorsport 7 խաղի շրջանակում: Աղբյուրը մանրամասնում է, որ խաղը հոկտեմբերի սկզբից հասանելի է անձնական համակարգիչների ու Xbox One խաղային կցորդի համար:

Հայտնի է, որ վիրտուալ մրցավազքում հաղթել է Local Motors Rally Fighter ամենագնացը:

Ընդհանուր առմամբ, Forza Motorsport 7 խաղում ներկայացված է 700 մեքենա:

 

 

«Ֆորսաժ-8»-ի մեքենաները վիրտուալ մրցման են բռնվել (տեսանյութ)