2024-ին արդեն հնարավոր կլինի սելֆի անել Մարսի վրա

05:11 • 06.10.17

The SpaceX ընկերությունը արդեն սկսել է աշխատել միջմոլորակային տրանսպորտային համակարգի նախագծի շուրջ, որը կոչվում է «BFR»:


«Վստահ եմ, որ մենք կկարողանանք ավարտել այն մոտ հինգ տարի հետո», - ասել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը: Նրա աշխատանքի նպատակն է 2022 թվականին Մարս ուղարկել առնվազն երկու հրթիռ, որոնց հիմնական առաքելությունը կլինի ջրի աղբյուրների որոնումը:


Ինչպես գրում է «Quotidien du Tourisme» պորտալը, այդ հրթիռները կտեղափոխեն նաեւ հատուկ սարքավորումներ այնտեղ կյանք ապահովելու համար: Մարդկանց Մարս ուղարկելը հնարավոր կլինի ոչ ուշ, քան 2024-ին:

2024-ին արդեն հնարավոր կլինի սելֆի անել Մարսի վրա