Samsung-ի ճկվող սմարթֆոնը կթողարկվի սահմանափակ քանակությամբ

18:51 • 06.10.17

Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին արդեն պատրաստվում է թողարկել Galaxy X ճկվող սմարթֆոնը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով սմարթֆոնների ասպարեզում մասնագիտացած աղբյուրը, նորույթը կթողարկվի սահմանափակ քանակությամբ:

Ակնկալվում է, սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Լաս Վեգասում հունվարին անցկացվող CES կոնֆերանսի ժամանակ:

Հաղորդվում է նաև, որ գաջեթը վաճառքի կհանվի միայն Հարավային Կորեայում՝ ընդամենը 100 000 օրինակով:

Դա փորձնական քայլ կլինի հարավկորեական ընկերության համար, որի հաջողության դեպքում ընկերությունը մեկ տարի անց միջազգային շուկա դուրս կգա առավել կատարելագործված գաջեթով: