SpaceX-ը հետաձգել է հեռահաղորդակցական արբանյակով Falcon 9-ի արձակումը

18:01 • 08.10.17

SpaceX ընկերությունը հետաձգել է շաբաթ օրը նախատեսված SES-11/EchoStar 105 երկակի նշանակության հեռահաղորդակցական արբանյակով Falcon 9 հրթիռակրի արձակումը, հայտնում է ТАСС-ը:


Այժմ սարքի ենթադրյալ արձակումը նշանակվել է հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 18:53-ին:


SpaceX-ը չի մանրամասնել արձակման հետաձգման պատճառների մասին՝ նշելով միայն, որ ընկերությանը լրացուցիչ ժամանակ է հարկավոր թռիչքի պատրաստման համար:


Հիբրիդային սարքը նախատեսված է անմիջապես երկու արբանյակներ փոխելու համար: Դրանցից առաջինը, որը պատկանում է EchoStar-ին, օգտագործվել է ԱՄՆ-ի և Կարիբյան ավազանի երկրներին հեռահաղորդակցական ծառայություններ տրամադրելու համար:


Երկրորդ արբանյակը պատկանում է լյուքսեմբուրգյան SES ընկերությանը և նախատեսված է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում կաբելային հեռուստատեսության վերահեռարձակման ծառայություններ տրամադրելու համար: Այդ սարքերը պետք է փոխարինվեն մեկ  SES-11/EchoStar 105-ով:

SpaceX-ը հետաձգել է հեռահաղորդակցական արբանյակով Falcon 9-ի արձակումը