BlackBerry-ն ներկայացրել է առանց ստեղնաշարի թաչսքրինով սմարթֆոն (լուսանկարներ)

16:41 • 09.10.17

Դուբայում անցկացվող GITEX տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում ներկայացվել է նոր BlackBerry սմարթֆոնը, որը զուրկ է այս բրենդի համար ավանդական դարձած ստեղնաշարից ու ամբողջությամբ թաչսքրին է:

Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը ստացել է BlackBerry Motion անվանումը: Այն ունի 5.5 դյույմ անկյունագծով HD LCD էկրան, ինչպես նաև Snapdragon 625 SoC պրոցեսոր: Հեռախոսի առավելություններից մեկը ջրակայունությունն է:

Ինչ վերաբերում է հեռախոսի գնին, ապա այն արժե 460 դոլար: Նորույթը սկզբում վաճառքի հանվի մերձարևելյան, իսկ հետո նաև աշխարհի մյուս շուկաներում: