Համացանցում հայտնվել են iPhone X-ի իրական լուսանկարները (ֆոտոշարք)

12:22 • 09.10.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը սեպտեմբերի 12-ին ներկայացրել է իր ամենաթանկ սմարթֆոնը՝ 1.000 դոլար արժողությամբ iPhone X-ը, որի վաճառքը մեկնարկելու է նոյեմբերի 3-ից:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Reddit կայքի անանուն օգտատերը հաջողացրել է հրապարակել iPhone X-ի իրական լուսանկարները: Հրապարակված կադրերում երևում  են հեռախոսի էկրանը, մենյուն ու հետին պանելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն ասել էր, թե որն է Android-սմարթֆոնների նկատմամբ iPhone X-ի գլխավոր առավելությունը: Մասնագետի խոսքով՝ դիմաճանաչողական գործառույթով համալրված TrueDepth ֆրոնտալ խցիկը Apple-ին առաջատարն է դարձնում տեխնոլոգիական ընկերությունների շարքում: 

 

Համացանցում հայտնվել են iPhone X-ի իրական լուսանկարները (ֆոտոշարք)