Հայտնի է դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

14:25 • 09.10.17

Այս տարի տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը, ինչի մասին հաղորդվում է Նոբելյան հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ Թալերը, որը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր է, կստանա 1.1 մլն  եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ գրականության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոն:

Հոկտեմբերի 4-ին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին՝ կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար:


Հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։


Իսկ հոկտեմբերի 2-ին հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:

Մինչդեռ խաղաղության ոլորտում մրցանակի էր արժանացել Միջուկային զենքի տարածումն արգելող միջազգային շարժումը:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

 

Картинки по запросу Ричарду Талер

Հայտնի է դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը