Land Rover-ը ներկայացրել է վերալիցքավորվող մարտկոցներով առաջին հիբրիդային Range Rover-ը (լուսանկարներ)

11:16 • 09.10.17

Բրիտանական  Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը տարեսկզբին հայտարարել էր, որ 2020թ. դրությամբ էլեկտրական ուժային համկարգերով կզինի բոլոր մոդելները: Կարևոր հայտարարությունից հետո ընկերությունը ներկայացրել է վերալիցքավորվող մարտկոցներով իր առաջին հիբրիդային մեքենան՝ Range Rover Sport P400e-ը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ընկերությունը նախկինում էլ է ներկայացրել էլեկտրական մեքենաներ, սակայն դրանք վերալիցքավորղ մարտկոցներով չեն եղել:

Ներկայացված նորույթն ունի 296 ձիաուժ հզորությամբ, 2լ աշխատանքային ծավալով քառագլան Ingenium շարժիչ, որը զուգակցվում է 114 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ:

Range Rover Sport P400e-ը 100կմ/ժ արագություն է զարգացնում 6.3 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 220կմ/ժ է:

Ինչ վերաբերում է էլեկտրական շարժիչին, ապա այն մի լիցքավորմամբ անցնում է 50կմ, ինչից հետո մեքենան հարկավոր է մոտ 3 ժամ լիցքավորման միացնել: 

Հայտնի է, որ 2019 Range Rover Sport P400e-ի գինը սկսի 81.285 դոլարից: Այն վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ամռանը:

 

rrrrs18myphevcharging125904101712-resize-1024x682

rrrrs18myphevcapability04101702-resize-1024x682

rrrrs18myphevcapability04101704-resize-1024x682

rrrrs18myphevdynamic04101704-e1507134004942

rrrrs18myinterior04101710-resize-1024x682

 

 

Land Rover-ը ներկայացրել է վերալիցքավորվող մարտկոցներով առաջին հիբրիդային Range Rover-ը (լուսանկարներ)