Մասնագետները պատմել են՝ ինչպես է ստեղծվել iPhone X-ը

15:07 • 10.10.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության դիզայներ Ջոնի Այվը պատմել է բրենդի ամենաթանկ սմարթֆոնի՝ iPhone X-ի ստեղծման մասին:

Ինչպես նշում է fortune.com-ը, New Yorker TechFest համաժողովի շրջանակում Այվը պատմել է, որ ինքն ու իր թիմը հեռախոսի վրա աշխատել են 5 տարի՝ ստեղծելով մի քանի նախնական օրինակ:

Այվի խոսքով՝ աշխատանքի ընթացքում իրենք անընդհատ դժվարությունների են բախվել:

«Դեպքերի 99%-ում մենք հաջողության չէինք հասնում: Նախնական օրինակների մեծ մասը ձախողվում էին»,-պատմել է Այվը: Նա նաև կատակել է, որ եթե օրինակներն այդքան շատ չձախողվեին, ապա իրենք ավելի շուտ կներկայացնեին նոր iPhone X-ը:

Այնուհանդերձ, ժամանակի ընթացքում Apple-ը շտկել է թերությունները՝ ի վերջո ներկայացնելով նորույթը:


Հավելենք, որ iPhone X-ն ունի 5.8 դյույմ անկյունագծով էկրան, ապակյա հետին պանել, անլար լիցքավորման հնարավորություն, դիմաճանաչողական գործառույթ: Հեռախոսի սովորական տարբերակը (64Գբ) արժե 999, իսկ առավել հզորը (256Գբ)՝ 1.149 դոլար:

Նշվում է, որ iPhone X-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից:

Մասնագետները պատմել են՝ ինչպես է ստեղծվել iPhone X-ը