Հոկտեմբերի 12-ին 2012 ТС4 երկնաքարը կանցնի Երկրի կողքով (տեսանյութ)
Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով կանցնի 2012 ТС4 կոչվող երկնաքարը, որը մեծ չէ և ունի մոտ 13 մետր տրամագիծ:
Ինչպես նշում է ria.ru-ն, վաղը երկնաքարի ու մոլորակի միջև եղած հեռավորությունը կհասնի նվազագույնի (50.000 կմ): Թեև տիեզերական չափորոշիչների համաձայն՝ սա շատ մոտ տարածություն է, այնուհանդերձ՝ նույնիսկ այդ դեպքում 2012 ТС4-ը տեսնելու համար հարկավոր է հզոր հեռադիտակ:
Աղբյուրը նշում է, որ շատ քիչ երկնաքարեր են այսքան մոտ տարածության վրա անցնում Երկրի կողքով:
Կանտի անվան բալթյան դաշնային համալսարանի գիտնականները մոդելավորել են երկնաքարի շարժն ու այն ներկայացրել տեսանյութի տեսքով:










