Apple-ն աշխատում է ճկվող էկրանով iPhone-ի վրա. լրատվամիջոցներ
Ամերիկյան Apple և հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունները համագործակցում են iPhone սմարթֆոնի ապագա մոդելների համար ճկվող էկրանի տեխնոլոգիայի մշակման հարցում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ հարավկորեական լրատվամիջոցներին հղումով, Apple-ի ու LG-ի համատեղ աշխատանքը մեծ տեմպերով է առաջ ընթանում:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ճկվող էկրանով iPhone-ը կկարողանա նաև iPad-ի վերածվել:
Նշվում է, որ ճկվող OLED էկրանների արտադրությունը կարող է սկսվել 2020թ.: Մինչդեռ Apple-ի գլխավոր մրցակցի՝ Samsung-ի ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացվի արդեն 2018թ.:












