Կալիֆոռնիայի փողոցներում առանց ղեկի, ոտնակների և վարորդի մեքենաներ կերթևեկեն

23:32 • 12.10.17

Կալիֆոռնիայի ավտոտրանսպորտի վարչությունը փոփոխություններ է սահմանել տեղի օրենսդրության մեջ, որոնց շնորհիվ նահանգի փողոցներում հնարավոր կլինի ավտոմատ կառավարման համակարգով մեքենաներ փորձարկել:

Ինչպես նշում է Motor.ru-ն, նման մեքենաների շարքին են դասվում առանց ղեկանիվի, ոտնակների ու հետին պլանի հայելու ինքնագնաց մեքենաները, որոնք առանց վարորդի օգնության են տեղաշարժվում:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն մինչև 2018 թվականի կեսերը: Ներկա պահին փաստաթուղթը հանրային քննարկման փուլում է գտնվում, որը 15 օր կտևի, որից հետո այն կփոխանցեն տեղի իշխանությունների հաստատմանը:

Ներկայում Կալիֆոռնիայի փողոցներում ինքնագնաց մեքենաների փորձարկումներ են իրականացնում 42 ընկերությունը, որոնց ավտոպարկում, ընդհանուր առմամբ, 285 ավտոմեքենա է հաշվարկվում:

 

 

Կալիֆոռնիայի փողոցներում առանց ղեկի, ոտնակների և վարորդի մեքենաներ կերթևեկեն