ՆԱՍԱ-ն հայտնել է 2015-2016 թվականներին մթնոլորտ ածխածնի երկօքսիդի ռեկորդային արտանետման պատճառը
2015-2016 թվականներին մթնոլորտ ածխածնի երկօքսիդի ռեկորդային արտանետման պատճառ է դարձել «Էլ Նինյոն»՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջերմաստիճանի տատանումը: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից, Orbiting Carbon Observatory-2 (OCO-2) առաքելության գիտական ղեկավարի տեղակալ Էնմարի Էլդերինգը:
«2015-2016 թվականներին արձանագրվել են առնվազն վերջին 2 հազար տարվա ընթացքում ածխածնի երկօքսիդի արտանետումների տարեկան ավելացումներ ամբողջ աշխարհում», - ասել է Էլդերինգը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ն «ապացույցներ ունի, որ բարձր ջերմաստիճաններն ու երաշտը, որոնց հանգեցրել է Էլ Նինյոն, 2015-2016 թվականներին դարձել են մթնոլորտ ածխածնի երկօքսիդի արտանետումների ռեկորդային ավելացման կարևորագույն պատճառը»: Արտանետումների գլոբալ ծավալում ամենամեծ ներդրումն ունեցել են Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ինդոնեզիայի արևադարձային շրջանները:
Էլդերինգը նաև նշել է, որ արտանետումների ամենամյա աճը կազմել է 6.3 գիգատոննա ածխածին: Գիտնականների եզրակացությունները հիմնված են OCO-2 արբանյակի տվյալների վերլուծության վրա, որը ՆԱՍԱ-ն արձակել է 2014 թվականին:
«Այս աճը դարձել է ռեկորդային անգամ այն պարագայում, որ մարդկային գործունեությամբ պայմանավորված արտանետումները մնացել են 2014 թվականի մակարդակին», - ասել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արբանյակային տվյալների վերլուծության արդյունքները և ՆԱՍԱ-ի գիտնականների և ԱՄՆ ու Կանադայի մի շարք համալսարանների՝ դրանց վրա հիմնված եզրակացությունները կհրապարակվեն ուրբաթ, Science ամսագրում:










