ՆԱՍԱ-ն ֆիքսել է Երկրի կողքով անցած երկնաքարը (տեսանյութ)
Մոտ 10-30 մետր տրամագծով 2012 ТС4 կոչվող երկնաքարն անցել է Երկրի կողքով՝ գտնվելով մոլորակից նվազագույն հեռավորության վրա:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, երկնաքարի ու Երկրի միջև նվազագույն հեռավորությունը եղել է 50.000 կմ: Թեև տիեզերական չափորոշիչների համաձայն՝ սա շատ մոտ տարածություն է, այնուհանդերձ՝ երկնաքարը որևէ վտանգ չի ներկայացրել Երկրի համար:
«Տիեզերական չափորոշիչներով դա շատ մոտ է: Համեմատության համար նշենք, որ Լուսինը մեզնից գտնվում է 7 անգամ ավելի հեռու»,-նշել են ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները:
Հաղորդվում է նաև, որ ՆԱՍԱ-ն տեսանկարահանել է երկնաքարի անցնելը:










