Aston Martin-ի էքսկլյուզիվ մոդելները վաճառվել են թողարկումից 2 տարի առաջ
Բրիտանական Aston Martin ընկերության Prototype Operation ստորաբաժանումը, որն զբաղվում է հատուկ պատվերով էքսկլյուզիվ ավտոմեքենաների ստեղծմամբ, ամեն տարի երկուական սուպերքար է թողարկելու:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նման մոդելի նվազագույն արժեքը կազմում է 2.6 մլն դոլար: Միևնույն ժամանակ նշվում է, որ առաջին 4 մեքենան արդեն պատվիրվել են:
Բրիտանական ապրանքանիշի ղեկավար Էնդի Փալմերը հայտարարել է, որ նախատեսվում է հատուկ մեքենաներ կառուցել հատուկ մարդկանց համար՝ CC100 կամ Vantage GT12 Roadster մոդելների նմանությամբ: Այդ մեքենաներից ոմանք անմիջապես կընդգրկվեն անհատական հավաքածուների կազմում:
Aston Martin-ը պատրաստվում է նաև թողարկել 1130 ձիաուժ հզորությամբ Valkyrie հիպերքարը, որը ընկերությունը մշակում է «Ֆորմուլա-1»-ին մասնակցող Red Bull-ի թիմի Էդրիան Նյուրիի հետ:










