Toyota-ն հաշմանդամություն ունեցող անձանց համար կոմպակտ կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)

14:16 • 16.10.17

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը հրապարակել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մեքենայի նախնական օրինակի՝ Concept-i Ride կոնցեպտի առաջին լուսանկարները:

Ինչպես նշում է motor.ru-ն, կոնցեպտի առանձնահատկությունն ուղևորի տեղաշարժվող նստատեղն է, ինչի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի հեշտ կմտնեն մեքենայի սրահ:

Մեքենայի երկարությունը 2.5մ է, լայնությունը՝ 1.3մ, իսկ բարձրությունը՝ 1.5մ: Սրահում կա 2 նստատեղ, ինչպես նաև հաշմանդամի անվասայլակի պահման հատուկ վայր:

Concept-i Ride-ը համալրված է էլեկտրական ուժային համակարգով ու կարող է մի լիցքավորմամբ անցնել 150 կմ:

Կոնցեպտը կառավարվում է ջոյսթիքի միջոցով: Դրանով վարորդը կարող է թեքել մեքենան, արագացնել կամ դանդաղեցնել դրա ընթացքը:

 

 

80c3f3bc1f5f066569483a137ecc40bac41dc435

Toyota-ն հաշմանդամություն ունեցող անձանց համար կոմպակտ կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)