Դուբայում տեղադրվել են ինտերնետ հասանելիություն ունեցող «խելացի» փողոցային նստարաններ (լուսանկարներ)
Դուբայի ոստիկանությունը տեղադրել է «խելացի» փողոցային նստարաններ, որոնք աշխատում են արևային էներգիայի հիմքով:
Ինչպես նշում է ria.ru-ն, դրանք տեղադրված են մի շարք ոստիկանական բաժանմունքների հարևանությամբ:
Հայտնի է, որ նստարանները համալրված են էլեկտրոնային սարքերի լիցքավորման համար նախատեսված 2USB պորտով, ինչպես նաև Wi-Fi կապով:
Նստարանները մթության մեջ լույս են տալիս, իսկ ուժեղ շոգի դեպքում ինքնազովացվում են: Բացի այդ, դրանք տեղեկություն են ներկայացնում եղանակային պայմանների մասին:
Հայտնի է, որ նստարանները տեղադրվել են «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակում:













