ՆԱՍԱ-ն բարեհաջող փորձարկել է նոր իոնային շարժիչը

19:51 • 16.10.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) մասնագետները փորձարկել են նոր X-3 իոնային շարժիչը, որը մշակել են Միչիգանի համալսարանի հետազոտողները: Սարքը մի քանի ռեկորդ է սահմանել, այդ թվում՝ հասել տվյալ պահին մաքսիմալ հզորության: Այս մասին ասվում է Space.com կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր շարժիչն ավելի կոմպակտ է, քան սովորական իոնային շարժիչները, չնայած այն 220 կիլոգրամ քաշ ունի: Դրա աշխատանքն ապահովում է XR-100 էլեկտրական ուժային սարքավորումը, որը մշակել է Aerojet Rocketdyne ընկերությունը:

Նշվում է, որ փորձարկումների ընթացքում սարքը տեղադրվել է հատուկ վակումային խցիկի մեջ: Նախագծի ղեկավար Ալեք Գալիմորի խոսքով՝ հաջողվել է հասնել ավելի քան 100 կիլովատ հզորության, այնինչ երբ մյուս իոնային շարժիչների հզորությունը 4.5 կիլովատ է:

Մասնագետների խոսքով՝ հաջորդ տարի իրենք կշարունակեն Х-3-ի փորձարկումները: Պլանավորվում է, որ իոնային շարժիչն ամբողջ հզորությամբ կաշխատի 100 ժամ:

ՆԱՍԱ-ն բարեհաջող փորձարկել է նոր իոնային շարժիչը