ԱՄՆ-ում միլիոնավոր տարիներ առաջ անհետացած կենդանու հետք է հայտնաբերվել

20:20 • 17.10.17

Մինչ օրս գիտությունն անհայտ ոչ մեծ չափսի հնագույն օրգանիզմի հետք է հայտնաբերվել ամերիկյան Յուտա նահանգի հյուսիսային շրջանում գտնվող կիրճերից մեկում:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, օրգանիզմը, որն արտաքին տեսքից վարդակակաչ ծաղիկ կամ գինու գավաթ է հիշեցնում, բնակվել են շուրջ 500 մլն տարի առաջ:

Կենդանու այդ տեսակը պատկանել է մաքրող կենդանատեսակին, որոնք սնվել են՝ զտելով պլանկտոնը: Գիտնականների խոսքով՝ դա նման տեսակի կենդնանիներից ամենահին ներկայացուցիչն է: Այն բնակվել է փափուկ նստվածքներում՝ հպվելով հողին: Կենդանու վերին հատվածն իրենից բաժականման զանգված է ներկայացրել, որը հենց մարսողական ու սննդի կլանման համակարգն է եղել:

Հայտնաբերված կենդանին ստացել է Siphusauctum lloydguntheri անվանումը: Սա պատմության մեջ երկրորդ հայտնաբերված կենդանին է անհետացած ցեղատեսակներից: Առաջինը հայտնաբերվել է Կանադայի լեռներում:

 

ԱՄՆ-ում միլիոնավոր տարիներ առաջ անհետացած կենդանու հետք է հայտնաբերվել