Նոր անուն՝ էլեկտրամեքենաների շուկայում. շվեդական ընկերությունը ներկայացրել է իր առաջին հզոր մոդելը (լուսանկարներ)
Polestar ընկերությունը, որը նախկինում Volvo-ի թյունինգային մասնաճյուղն է եղել, այժմ առանձին ավտոարտադրող է հանդիսանում, որը պատկանում է շվեդական ապրանքանիշին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, շվեդական ապրանքանիշը ներկայացել է իր առաջին անհատական մոդելը, որն ստացել է Polestar 1 անվանումը:
Մեքենան համալրվել է հիբրիդային ուժային համակարգով, որի հզորությունը կազմում է 600 ձիաուժ: Միայն էլեկտրական համակարգի լիցքավորմամբ մեքենան կարող է ընթանալ 150 կմ: Նորույթի դինամիկ տվյալները դեռևս չեն հաղորդվում:
Ուժային համակարգը բաղկացած է 2 լիտր ծավալով բենզինային, 4 մխոցային տուրբո շարժիչից, որը շարժման մեջ է դնում դիմացի անիվները, ինչպես նաև մի զույգ էլեկտրաշարժիչից, որոնց օգնությամբ շարժման մեջ են մտնում հետևի անիվները:
Polestar 1-ի արտադրությունն իրականացվելու է Չինաստանի Չենդու քաղաքում: Ընկերության հաջորդ մոդելները համալրվելու են ամբողջությամբ էլեկտրական շարժիչներով: Polestar 2-ը նախատեսվում է թողարկել 2019-ին: Այն մրցակցելու է Tesla Model 3-ի հետ:












