Lamborghini-ն ցուցադրել է իր առաջին արտաճանապարհայինը հավաքման փուլում (տեսանյութ)

22:21 • 18.10.17

Lamborghini ընկերությունը ցուցադրել է Սանտ Ագաթա-Բոլոնյեզեի գործարանում հավաքվող նոր շարքի առաջին լուսանկարներն ու տեսանյութը:

Ինչպես գրում է Motor.ru-ն, կադրերում երևում է իտալական ապրանքանիշի Urus առաջին արտաճանապարհային մոդելը, որը հավաքման փուլում է գտնվում: Լավ պատկերվում են մեքենայի կախոցի, արտանետման և արգելակման համակարգերը:

Արտաճանապարհայինի կոնցեպտային տարբերակը ցուցադրվել է 2012-ին Պեկինում կայացած ավտոսրահի ժամանակ: Նախատիպը կոչվում է այնպես, ինչպես իսպանական ցլերի հնագույն ցեղատեսակը:

Lamborghini Urus -ի հանրային դեբյուտը կկայանա դեկտեմբերի 4-ին Սանտ Ագաթա-Բոլոնյեզեում: Նախնական տվյալների համաձայն՝ արտաճանապարհայինը կկառուցեն այն նույն հարթակի վրա, ինչ և երկրորդ սերնդի Audi Q7 և Bentley Bentayga մոդելները:

Նորագույն մեքենան կհամալրվի 4 լիտր ծավալային V8 տուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 650 ձիաուժ:



 

Lamborghini-ն ցուցադրել է իր առաջին արտաճանապարհայինը հավաքման փուլում (տեսանյութ)