Նոր Apollo հիպերքարը մասամբ ցուցադրել են տեսանյութով (տեսանյութ)

16:40 • 18.10.17

Գերմանական Apollo Automobil մեքենաշինական ընկերությունը, որը նախկինում հայտնի էր Gumpert անվանումով, հրապարակել է նոր Apollo Intensa Emozione (IE) հիպերքարի թիզերը:

Ինչպես նշում է motor.ru-ն, մոդելը կարտադրվի 10 օրինակով: Առաջին մեքենաները տերերին կհանձնվեն 2018թ. սկզբին, մինչդեռ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2017թ. հոկտեմբերի 24-ին:

Apollo IE-ն կկառուցվի ածխածնային մանրաթելի հիմքով ստեղծված շասսիի վրա և կհամալրվի V12 շարժիչով:

Հայտնի է, որ Apollo Automobil-ն իր վերջին հիպերքարը՝ Arrow-ն, ներկայացրել էր 2016թ.:

 

 

 

 

 

Նոր Apollo հիպերքարը մասամբ ցուցադրել են տեսանյութով (տեսանյութ)