Գիտնականներն ապացուցել են, որ մարդու միտքը շարունակում է աշխատել նույնիսկ մահից հետո
Մարդիկ երբեմն պնդում են, որ մահվան շեմին գտնվելով տեսել են իրենք իրենց կողքին քայլելիս կամ լսել են՝ ինչպես է բժիշկն արձանագրում իրենց մահը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մահամերձ վիճակում տեղի ունեցող երևույթները մինչև վերջ չեն բացահայտվել, սակայն գիտնականները նոր ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզ է դարձել, որ մարդու գիտակցությունը շարունակում է աշխատել, երբ մարմինը դադարում է կյանքի նշաններ ցույց տալ: Դա կարող է նշանակել, որ մարդը գիտակցում և տեղյակ է լինում սեփական մահվան մասին:
Նյույորքյան բժշկական համալսարանի գիտնականների խումբն այդ հարցի շուրջ զուգահեռ հետազոտություններ է իրականացրել Եվրոպայում և ԱՄՆ-ում այն մարդկանց շրջանում, որոնք սրտի կանգ են ունեցել, բայց կյանքի են վերադարձել:
Ըստ եզակի հետազոտության հեղինակի՝ գիտափորձի մասնակիցները նկարագրել են, թե ինչպես են բժիշկներն ու բուժքույրերը աշխատել իրենց փրկելու ուղղությամբ, ինչը գիտակցության պասիվության պարագայում անհայտ կլիներ նրանց:










