Toyota-ն ջրածնով աշխատող հարյուրավոր ավտոբուսներ կհանի երթևեկության Տոկիոյում

23:51 • 18.10.17

Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում կներկայացնի Sora ավտոբուսի կոնցեպտը, որն աշխատելու է ջրածնային ուժային համակարգով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նախատեսվում է, որ 2018 թվականին շուկա կհանվի նորագույն մոդելի կոմերցիոն տարբերակը, իսկ 2020 թվականին՝ Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ, ավելի քան 100 նմանօրինակ ավտոբուս երթուղի դուրս կգա:

Sora մոդելի ավտոբուսները համալրված են Toyota Mirai սեդանի կատարելագործված ջրածնային ուժային համակարգով, որը կազմված է երկու էլեկտրական շարժիչից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 154 ձիաուժ, ինչպես նաև էլեկտրական գեներատորից, որն էներգիա է արտադրում ջրածնի և թթվածնի ռեակցիայի ժամանակ:

 

 

Toyota-ն ջրածնով աշխատող հարյուրավոր ավտոբուսներ կհանի երթևեկության Տոկիոյում