Համացանցում ցուցադրել են Apple-ի նոր սարքը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության ստեղծած նոր սարքի նախնական օրինակի տեսանյութը, որը վիրտուալ տիրույթում է տարածել գործարար Մաքալիստեր Հիգինսը:
«Նախագիծ Տիտան» աշխատանքային անվանումը ստացած համակարգը նախատեսված է մեքենայի տանիքին տեղադրման համար: Այն բաղկացած է տեսախցիկներից, տվիչներից, որոնք վերլուծում են շրջակայքն ու վարորդին հնարավորություն են տալիս փոխադրամիջոցն ավտոպիլոտի միջոցով կառավարել:
Ինչպես նշում է TechCrunch-ը, սարքը համալրված է հատուկ տեսողական սքաներներով, որոնք ձևավորում են մեքենայի շուրջ կատարվող իրադարձությունների եռաչափ պատկերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Apple-ը մտադիր է սեփական արտադրության էլեկտրական մեքենան ներկայացնել: Սակայն ընկերությունը դրա փոխարեն կենտրոնացել է ավտոպիլոտի համակարգերի ստեղծման վրա:










