Հոկտեմբերի 19-ին Ուրանն այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի անզեն աչքով. ՆԱՍԱ (լուսանկար, տեսանյութ)
Հոկտեմբերի 19-ին Ուրան «սառցե» մոլորակն այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի առանց աստղադիտակի կամ հեռադիտակի, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մոլորակի ու Երկրի ուղեծրի միջև հեռավորությունը կհասնի նվազագույնի:
Երկրին հնարավորինս մոտենալուց հետո կապտականաչավուն Ուրանն ամբողջ գիշեր տեսանելի կլինի երկնքում: ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստմամբ՝ Ուրանն այնքան պարզ կլինի, որ մարդիկ այն կկարողանան տեսնել անզեն աչքով:
Պարբերականը հավելում է, որ դրանից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին, Երկրից տեսանելի կլինի Սատուրն մոլորակը:
Մինչդեռ հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ինտենսիվ աստղաթափ:











