ԱՄՆ-ում բարեհաջող փորձարկվել է BE-4 հրթիռային շարժիչը (տեսանյութ)

21:17 • 20.10.17

Ամերիկյան Blue Origin մասնավոր ընկերությունն անցկացրել է BE-4 հրթիռային շարժիչի առաջին հրդեհային փորձարկումները: Ռուսական «РД-180» շարժիչի փոխարինող համարվող ագրեգատի փորձարկումները բարեհաջող են անցել: Փորձարկումների տեսանյութը Twitter-ում հրապարակել է ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը:

«Blue Origin-ի թիմի հսկայական ձեռքբերում է, շատ կարևոր քայլ», - գրել է Բեզոսը:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ВE-4-ը պլանավորվում է տեղադրել Vulcan հրթիռի վրա, որը փոխարինում է Atlas 5 կրող հրթիռը: Ի տարբերություն կերոսինով աշխատող «РД-180» շարժիչի՝ BE-4-ը մեթան է օգտագործում:

Նշվում է, որ BlueOrigin-ը նաև պլանավորում է BE-4-ը տեղադրել իր New Glenn հրթիռի վրա:

ԱՄՆ-ում բարեհաջող փորձարկվել է BE-4 հրթիռային շարժիչը (տեսանյութ)