Twitter-ը հայտարարել է անվտանգության ուժեղացման համար աշխատանքում մի շարք փոփոխությունների մասին

10:09 • 20.10.17

Twitter ընկերությունը հայտարարել է ծառայության աշխատանքում մի շարք փոփոխությունների մասին և հրապարակել օրացույց, որի համաձայն դրանք ներդրվելու են: Այդ մասին ասված է ընկերության բլոգում:


«Առաջին անգամ մենք ցուցադրում ենք (օգտատերերի համար) թափանցիկության նման մակարդակ, և մենք հուսով ենք, որ դա թույլ կտա հետագայում վստահություն կառուցել»,- ասված է հաղորդագրությունում:


Ընկերությունը հոկտեմբերին մտադիր է ընդլայնել «մերկ մարմնի չհամաձայնեցված պատկեր» հասկացությունը մարդկանց պաշտպանելու համար, որոնց նկարահանել են առանց նրանց գիտության: Օգտատերերին նաև հնարավորություն կտրամադրեն վիճարկել էջի արգելափակման մասին որոշումները:


Նոյեմբերին Twitter-ը կարգելի էջի համար վիրավորական անուններ նշել, իսկ դեկտեմբերին կզբաղվի բռնությանը հավանություն տվող բովանդակության հեռացմամբ:

 

Twitter-ը հայտարարել է անվտանգության ուժեղացման համար աշխատանքում մի շարք փոփոխությունների մասին