Իռլանդիայում «Օֆելիա» փոթորկի հետևանքով հողի երես է դուրս եկել հնագույն կմախք (լուսանկարներ)

16:39 • 20.10.17

Իռլանդիայում «Օֆելիա» փոթորկի հետևանքով ափամերձ գոտում հողի երես է դուրս եկել հնագույն կմախք:

The Daily Mail-ը գրում է, որ կմախքը հայտնաբերել է անցորդն այն բանից հետո, երբ ալիքները քայքայել են առափնյա հողածածկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ պաթոլոգ Մերի Կասիդին ժամանել է կմախքի հայտնաբերման վայր, նախնական փորձաքննություն անցկացրել ու ենթադրել, որ մնացորդները կարող են մնացած լինել Երկաթի դարից:

Նշվում է, որ կմախքը տեղափոխվել է Դուբլին՝ դատական փորձաքննություն անցկացնելու համար, որի արդյունքում մասնագետները կպարզեն՝ ինչպես է մահացել մարդը և ինչ հնության են մնացորդները: Փորձաքննությունից հետո կմախքը կնվիրաբերվի Դուբլինում Իռլանդիայի Ազգային թանգարանին:

Հիշեցնենք, որ «Օֆելիա» փոթորկի հետևանքով երկրի հարավային հատվածի տասնյակ հազարավոր բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:

 

 

 

 

 

Իռլանդիայում «Օֆելիա» փոթորկի հետևանքով հողի երես է դուրս եկել հնագույն կմախք (լուսանկարներ)