Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ)

11:46 • 20.10.17

Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը՝ վերջ դնելով ավստրալական ավտոարտադրության 69-ամյա պատմությանը: Այդ մասին հայտնում է ABC News-ը:


Ուրբաթ՝ հոկտեմբերի 20-ին, Ադելաիդայում փակվել է General Motors-ի ստորաբաժանումը հանդիսացող Holden ընկերության վերջին գործարանը: Կոնվեյերից դուրս եկած վերջին ավտոմեքենան դարձել է Commodore կարմիր սեդանը:


Գործարանը բացվել էր 1963 թվականին և իր ամենաակտիվ ժամանակաշրջանում՝ 2003 թվականի հունիսից մինչև 2005 թվականի հուլիս, օրական արտադրել 780 ավտոմեքենա: Վերջին տարվա ընթացքում գործարանն արտադրում էր օրական 175 ավտոմեքենա:


Երեք ավտոմոբիլային կոնցեռն՝ Holden-ը, Ford-ը և Toyota-ն, առաջին անգամ հայտարարել են գործարանները փակելու ծրագրերի մասին դեռևս 2013 թվականին: Դրա պատճառը եղել է ավտոմեքենաների արտադրության բարձր արժեքը:

 

 

Holden workers

Holden workers

 

 

Ավստրալիայում փակվել է վերջին ավտոգործարանը (լուսանկարներ)