Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ

13:20 • 21.10.17

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iPhone-ի երբևէ ստեղծված ամենաթանկարժեք տարբերակը՝ iPhone X-ը, որն արժե 1.000 դոլար:

Այժմ լրատվամիջոցները հայտնում են, որ Apple-ը մտադիր է 2018թ. ներկայացնել iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները: Ընդհանուր առմամբ, ներկայացվելու է 2 մոդել, որոնք 100 դոլարով ավելի էժան են լինելու օրիգինալ iPhone X-ից:

Ճապոնական Macotakara տեխոնոլոգիական բլոգում նշվում է, որ այդ մոդելները ստացել են պայմանական Lisbon և Hangzhou անվանումները:

Հայտնի է, որ iPhone X-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից: Դրա գլխավոր առանձնահատկությունները կլինեն գերառաջադեմ TrueDepth ֆոտոխցիկն ու Face ID դիմաճանաչողական գործառույթը:

 

Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ