Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ)

14:19 • 21.10.17

ՌԴ Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն «հատուկ պատվիրակի» միջոցով օրենսդիր ժողովին է փոխանցել շրջանի 2018 թվականի բյուջեն: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Դրոզդենկոյի YouTube ալիքում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ նահանգապետը հանդիպում է անցկացրել շրջանի օրենսդիր ժողովի նախագահ Սերգեյ Բեբենինի հետ, որի ընթացքում սենյակում հայտնվել է «պատվիրակը»՝ կոստյում և լարերով դրեդներ (դրեդլոքեր, հյուսքերով հայտնի սանրվածքի անվանումն է) կրող ռոբոտը:

Նշվում է, որ ռոբոտի հիշողության մեջ պահպանվում է շրջանի բյուջեի մասին տեղեկությունը: Նա կարողացել է պատասխանել երկու հարցի՝ շրջանի հաջորդ տարվա բյուջեի եկամտի և բյուջեի դեֆիցիտի տոկոսի մասին:

 

 

Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ)