Lamborghini-ն ներկայացրել է Aventador S-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

14:38 • 23.10.17

Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը Տոկիոյում ներկայացրել է Aventador S ռոդսթերի հատուկ տարբերակը, որը ներկելու համար 10 մասնագետից 170 ժամ է պահանջվել:

Ինչպես նշում է motor.ru-ն, հայտնի է, որ շքեղ փոխադրամիջոցի արտադրությունը սահմանափակվել է ընդամենը 5 օրինակով: Այդ մոդելները խորհրդանշում են ճապոնական մշակույթում բնության 5 տարրերը՝ հողը, ջուրը, կրակը, քամին ու երկինքը: Մասնավորապես՝ ստորև ներկայացված մոդելը խորհրդանշում է ջուրը:

Տպավորիչ նորույթը ստացել է Aventador S Roadster 50th Anniversary Japan անվանումը: Այն ներկայացվել է իտալական ավտոբրենդի՝ ճապոնական շուկայում ներկայության 50-ամյակի առթիվ:

 

 

Lamborghini-ն ներկայացրել է Aventador S-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)