ՆԱՍԱ-ին առաջարկել են տիեզերագնացներին Լուսին ուղարկելն առաջնահերթ դարձնել
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իր առաջ որպես գլխավոր նպատակ պետք է դնի մարդկանց կրկին դեպի Լուսին ուղարկելը:
Ինչպես նշում է The Verge-ը, Փենսի հայտարարած նպատակը հակասում է ՆԱՍԱ-ի ունեցած առաջնահերթություններին: Հայտնի է, որ գործակալությունն այժմ կարևորագույն խնդիր է համարում տիեզերագնացներին Մարս ուղարկելը:
Ավելի վաղ մասնագետները նշել էին, որ Լուսնի վրա գոյություն ունեն լավային խողովակներ ու քարանձավներ, որոնք կարող են ապագայում ապաստանել տիեզերագնացներին: Բացի այդ, ակտիվ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Երկրի բնական արբանյակը կարող է ինքնատիպ կանգառ լինել դեպի Մարս թռչող տիեզերանավերի համար:
Հայտնի է, որ այժմ ԱՄՆ-ից զատ բազմաթիվ այլ պետություններ ու մասնավոր ընկերություններ հետաքրքրված են մարդկանց Լուսին ուղարկելու հեռանկարով:










