Արտասովոր դեպքն ապշեցրել է բժիշկներին. ամերիկացի երեխան 11 օր շարունակ չի արթնացել քնից
ԱՄՆ Կենտուկի նահանգում բնակվող 7-ամյա տղան՝ Վայաթ Շոուն, արթնացել է 11-օրյա քնից հետո, ինչն անորոշության մեջ է գցել բժիշկներին, ովքեր չեն կարողաում հասկանալ երկար քնի պատճառը:
Ինչպես հաղորդում է Oddity central-ը, խոր ու երկար քնից արթնանալուց հետո տղայի խոսքում և շարժումներում բարդություններ էին նկատվում: Երխայի մոր՝ Էմիի խոսքով՝ որդին խոր քուն է մտել մորաքրոջ հարսանիքից հետո, որի ժամանակ գտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Նա փորձել է մի քանի անգամ արթնացնել որդուն, սակայն երեխան չի կարողացել արթուն մնալ և անգամ աչքերը բացելիս չէր հասկանում, թե իր շուրջը ինչ է կատարվում:
Մտածելով, որ երեխան կարող է առողջական խնդիրներ ունենալ, ծնողները նրան բժշկի են տարել, սակայն մասնագետները, լսելով արտասովոր պատմությունը, նրան հատուկ մանկական հիվանդանոց են ուղարկել, որտեղ երեխան քնած է մնացել 10 օր:
Բժիշկները որոշակի հետազոտություններ են անցկացրել տարբեր վարակներ կասկածելով, սակայն հետազոտության արդյունքները բացասական են եղել: Երեխան այժմ վերականգնվում է և շուտով ամբողջությամբ կապաքինվի:
.jpg?1508858347249)











