Սթիվեն Հոքինգի երկրպագուները «գրոհել են» Քեմբրիջի կայքը՝ գիտնականի դիսերտացիան կարդալու համար

05:51 • 24.10.17

Քեմբրիջի համալսարանը համընդհանուր ընթերցման է դրել բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի դոկտորական դիսերտացիան, որը նա գրել է դեռևս 1966 թվականին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:


«Ընդլայնվող տիեզերքի հատկությունները» կոչվող դիսերտացիան այնպիսի մեծ պահանջարկ է ունեցել, որ Հոքինգի երկրպագուները պարզապես գրոհել են համալսարանի կայքը:


Հոքինգի կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած կետում պետք է կարողանա հանգիստ ընթերցել ոչ միայն իր, այլև մյուս գիտնականների աշխատանքները:

 

Սթիվեն Հոքինգի երկրպագուները «գրոհել են» Քեմբրիջի կայքը՝ գիտնականի դիսերտացիան կարդալու համար