Պրեմիերայից առաջ գաղտնազերծվել է BMW X2 նորագույն քրոսովերը (լուսանկարներ)
Պաշտոնական պրեմիերայից ժամեր առաջ հրապարակվել են BMW X2 նորագույն քրոսովերի լուսանկարները: Motor.ru-ի հաղորդմամբ՝ մոդելի վաճառքը կսկսվի 2018-ի գարնանը:
Աղբյուրի տվյալներով՝ քրոսովերի շարժիչների շարքը կազմված կլինի երկու լիտր ծավալային, 4 մխոցային բենզինային տուրբոշարժիչից, որը 192 ձիաուժ հզորություն կունենա և մի զույգ դիզելային տուրբոշարժիչներից՝ 190 և 231 ձիաուժ հզորությամբ: Ավելի ուշ շուկայում կհայտնվի 300 ձիաուժ հզորությամբ M35i xDrive մոդելը:
Ինչպես նշվում է, քրոսովերի դիզելային տարբերակները կհամալրվեն 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփով, իսկ բենզինային տարբերակը՝ նոր 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:














