Ռուսաստանն արևային էներգիայով աշխատող նոր սերնդի անօդաչու սարք է փորձարկում (տեսանյութ)
Ռուսաստանը արևային էներգիայով աշխատող անօդաչու թռչող սարքեր է փորձարկում, որը կարող է մի քանի օր թռչել առանց դադարի:
Ինչպես ներկայացնում Daily Mail-ը, եթե փորձարկումը հաջող անցնի, մեծ ինքնաթիռի թևերի տեսք ունեցող անօդաչուները կարող են կատարել որոշ գործառույթներ, որոնք կատարում են ժամանակակից տիեզերական արբանյակները:
LA-252 Aist մոդելը փորձարկվելու է 15-21 կմ բարձրություններում և կարող է օգտագործվել որպես հաղորդակցման սարք և Wi-Fi կապի հաղորդիչ:
Ռուս գիտնականների կարծիքով՝ սարքը կարող է առանց վայրէջք կատարելու թռչել մի քանի օր և նոր դռներ բացել անօդաչու ավիացիայի ոլորտում: Նրանց խոսքով՝ այն կարող է աշխատել տիեզերական արբանյակների հետ համատեղ:
Ի դեպ` անօդաչուի արևային վահանակների շնորհիվ այն կարող է էներգիա ստանալ ցանկացած եղանակի պարագայում:











