Honda-ն բնակելի սենյակ է ներկայացրել՝ անիվների վրա
Տոկիոյի ավտոսրահում Honda ընկերությունը ներկայացրել է Ie-Mobi Concept կոնցեպտային տրանսպորտային միջոցը, որը, ընկերության ներկայացուցիչների խոսքով, կարելի է օգտագործել որպես բնակելի սենյակ:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, տրանսպորտային միջոցի մակերեսը կազմում է 4.95 քառ. մետր: Կոնցեպտի անվանումն ստացվել է «տուն» բառի ճապոնական անվանումից:
Ie-Mobi-ն շարժման մեջ է դրվում էլեկտրական ուժային համակարգի միջոցով, որի մարտկոցները կարելի է վերալիցքավորել տան էլեկտրականությամբ:
Սրահում սովորական նստելատեղերի փոխարեն 3 գրեթե կահույքի մաս կազմող բազմոց է տեղադրված, որոնք դրված են հարթ փայտե հատակին:










