Ճապոնացի վիրաբույժները կարել են կնոջ՝ մանող մեքենայի պատճառով պոկված գլխամաշկը

20:23 • 26.10.17

Ճապոնացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են կնոջն, ում մոտ դժբախտ դեպքի հետևանքով ամբողջովին պոկվել էր գլխամաշկը: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ դա երկրորդ նմանօրինակ վիրահատությունն է, որն արվել է Ճապոնիայում:

Ինչպես հաղորդվում է, ճապոնուհու մազերն ընկել են մանող սարքավորման մեջ: Գլխամաշկն պոկվել է միանգամից՝ ամբողջական կտորով՝ հասնելով մինչև քթի հատվածը: Միջադեպից 4 ժամ անց արդեն պլաստիկ վիրաբույժները կարել էին գլխամաշկն իր տեղում: Արյան նորմալ շրջանառությունը վերականգնել բժիշկներին հաջողվել է միայն գլխի աջ հատվածում: Նրանց չի հաջողվել նաև վերականգնել վնասված նյարդերը:

Երկու շաբաթ անց վիրաբույժները հեռացրել են ձախ հատվածում առաջացած մահացած հյուսվածքները՝ այդ հատվածում տեղադրելով կնոջ մարմնի այլ հատվածից վերցված մաշկը: Վիրահատությունից երկու ամիս անց կինն իրեն արդեն լավ էր զգում, նրա վարսերն սկսել էին աճել:

Մեկ տարի անց նրա վիճակն զգալիորեն բարելավվել է, մազերը շարունակում են աճել, նա կարողանում բացել և փակել աչքերը, բարձրացնել աջ հոնքը և կնճռոտել ճակատը: Բացի այդ վերականգնվել է գլխամաշկի զգայունությունը: Դա վկայում է, որ նյարդերն ինքնուրույն վերականգնվել են:

 

Ճապոնացի վիրաբույժները կարել են կնոջ՝ մանող մեքենայի պատճառով պոկված գլխամաշկը