Դիզայներները բարձր տեխնոլոգիական հայելի են ստեղծել, որն աշխատում է միայն ժպտալիս (տեսանյութ)
Դիզայներները նորարար հայելի են ստեղծել, որն աշխատում է միայն ժտալիս: Այն ստեղծվել է հատուկ քաղցկեղով հիվանդների համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, էլեկտրականության միացվող սարքը, որն արտաքնապես նման է պլանշետի, համալրված է ներկառուցված տեսախցիկով և անթափանց «խելացի» նյութով, որն առաջանում է ծրագրային ապահովման շնորհիվ:
Դեմքի ճանաչման տեխնոլոգիան «կարդում է» դեմքի արտահայտությունն ու ստիպում հայելային մակերեսին փոխվել ժպիտի հանդիպելիս: Սարքը կարելի է կախել պատից կամ դնել սեղանին: Ի տարբերություն սովորական հայելու՝ այն բավականին թանկարժեք է. այն կարելի է ձեռք բերել 2000-3000 դոլարով:
Թուրք դիզայներ Բերք Իլհանը նման գաղափար է հղացել քաղցկեղով հիվանդ հարազատի ցավն ու տանջանքները տեսնելով:










