Ռուսաստանաբնակ հայ ճարտարապետի հիմնած ընկերությունը Մանհեթենում յուրօրինակ երկնաքերի կառուցման իրավունք է ստացել (լուսանկարներ)

13:18 • 26.10.17

Ռուսաստանաբնակ հայ ճարտարապետ Յուրի Գրիգորյանի համահիմնադրած ճարտարապետական ընկերության մշակած բարձրահարկ շենքի նախագիծը Մանհեթենում կառուցապատման թույլտվություն է ստացել, հայտնում է dezeen.com-ը:


Մոսկվայում տեղակայված Meganom ընկերությունը Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում շենքը կառուցելու թույլտվություն է ստացել քաղաքի համապատասխան վարչությունից նախօրեին:


Այս տարվա սկզբին ներկայացված երկնաքերի նախագիծն ունենալու է 307,5 մետր բարձրություն, իսկ ամենավերևում ունենալու է դիտահարթակ: Այն լինելու է թաղամասի ամենաբարձր շենքը:


«Մենք չէինք ցանկանում, որ այն շատ բարձր լինի, բայց միևնույն ժամանակ ցանկանում էինք, որ այն տեսանելի լինի, իսկ բնակարաններից լավ տեսարան բացվի: Մենք որոշեցինք Empire State Building-ի դիտահարթակից ավելի բարձր շենքը չնախագծել, և ստուգում ենք, որ չփչացնենք հորիզոնի տեսարանը»,- dezeen.com-ին ասել է ընկերության համահիմնադիր Յուրի Գրիգորյանը:


Նա նշել է, որ շենքի կառուցվածքը յուրահատուկ է: Արևմտյան կողմը զբաղեցնելու են վերելակը և մեխանիկական համակարգերը, որոնց առանց սյուների կապվելու են բնակարանները՝ դարակների նման:


«Այն ամբողջովին ճկուն կառուցվածք է՝ դարակների տեսքով: Մենք կարծում ենք, որ այս կառուցվածքը կարող է ապագայի դիզայնը լինել»,- ասել է ճարտարապետը:

 

 

 

242 Fifth Avenue by Meganom

262 Fifth Avenue by Meganom

262 Fifth Avenue by Meganom

Meganom skyscraper

 

 

Ռուսաստանաբնակ հայ ճարտարապետի հիմնած ընկերությունը Մանհեթենում յուրօրինակ երկնաքերի կառուցման իրավունք է ստացել (լուսանկարներ)