Rolls-Royce-ն սկսում է ինքնակառավարվող բեռնատար նավեր արտադրել

21:23 • 26.10.17

Ավտոմեքենաներից և ինքնաթիռներից հետո առանց նավավարի և անձնակազմի երթևեկող բեռնատար նավեր կներկայացվեն 2020 թվականին:

Ինչպես հայտնում է Euromag-ը, բրիտանական Rolls-Royce ընկերությունը մտադիր է հեղափոխություն անել տրանսպորտային ոլորտում, այս անգամ ծովային տրանսպորտի: Ավիաշարժիչների աշխարհում երկրորդ արտադրողն արդեն բեռնատար նավեր է տեղափոխում օվկիանոսով՝ արբանյակների և հեռակառավարման համակարգի օգնությամբ:

Աղբյուրի ընդգծմամբ՝ ծովային բեռնափոխադրումների շուկան մեծ ներուժ ունի արտադրողի համար, քանի որ ապրանքների 90 տոկոսը փոխադրվում է ծովով:

Ընկերության փոխնախագահի խոսքով՝ առաջին խոշոր ինքնագնաց բեռնատար նավերը նավարկության կուղարկվեն 2020-ին: Դրանցից շատերը համալրված են տեսախցիկներով, որոնք թույլ են տալիս տեսնել մթության մեջ կամ մառախուղի պահին:

 

Rolls-Royce-ն սկսում է ինքնակառավարվող բեռնատար նավեր արտադրել