Toyota-ն մինչև 2040 թվականը կհրաժարվի ներքին այրման շարժիչներից

23:59 • 26.10.17

Ճապոնական Toyota ընկերությունը մտադիր է մինչև 2040 թվականը հրաժարվել ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենաներից: Այս մասին հոկտեմբերի 26-ին հաղորդում է TechCrunch-ը:

Նշվում է, որ ընկերությունը ցանկանում է մինչև 2050 թվականը 90 տոկոսով կրճատել Toyota-ի մոդելներից արտանետվող CO2-ի ծավալը:

Դա նշանակում է, որ 2040 թվականից ընկերությունն ամբողջությամբ կանցնի էլեկտրամոդելների արտադրությանը: Ընկերության ծրագրերում նախատեսվում է պահպանել հիբրիդային և գազով աշխատող շարժիչների արտադրությունը:

 

 

Toyota-ն մինչև 2040 թվականը կհրաժարվի ներքին այրման շարժիչներից