Խարույկի մոտ երգող Իլոն Մասկի տեսանյութը հիթ է դարձել Instagram-ում (տեսանյութ)

15:24 • 27.10.17

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պիկնիկի ժամանակ նստած է խարույկի մոտ և երգում է Ջոնի Քեշի երգի ներքո: Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտել է ավելի քան 1 միլիոն մարդ:


Զվարճալի տեսանյութում գործարարը երևում է ձեռքին վիսկիի բաժակով, իսկ փայտիկի վրա զեֆիր է պահում խորովելու համար:


Ինչպես հայտնել է Մասկն Instagram-ում, խարույկի շուրջ երեկոն կազմակերպվել էր Նևադայի անապատում գտնվող Tesla-ի հսկայական արտադրական գործարանի՝ Gigafactory-ի տանիքին:


«Գիգագործարանը» լիթիում-իոնային մարտկոցների արտադրության գործարան է, որի շնորհիվ Tesla-ն հույս ունի, որ կնվազեցնի իր էլեկտրամեքենաների համար մարտկոցների և Powerwall տնային մարտկոցային համակարգերի արտադրական ծախսերը 30 տոկոսով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իլոն Մասկը պատրաստվում է տիեզերանավով մարդկանց Նյու Յորքից Լոնդոն տեղափոխել 29 րոպեում: Նա հայտարարել է, որ մտադիր է այնպիսի տիեզերանավ կառուցել, որը կկարողանա Մարս ուղևորվել, Լուսնի վրա բազա հիմնել, ինչպես նաև մարդկանց տեղափոխել աշխարհով մեկ՝ Երկիր մոլորակի մի կետից մյուսը:

 

 

Whiskey, fire, s’mores and JC Also, hotdog or not hotdog?

A post shared by Elon Musk (@elonmusk) on

Խարույկի մոտ երգող Իլոն Մասկի տեսանյութը հիթ է դարձել Instagram-ում (տեսանյութ)