Չինաստանում գործարկվել է աշխարհում առաջին ջրածնային տրամվայը

12:53 • 27.10.17

Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգում գործարկվել է աշխարհում առաջին տրամվայը, որը գործում է ջրածնային վառելիքով:

Ինչպես տեղեկացնում է xinhuanet.com կայքը, աշխարհում առաջին կոմերցիոն ջրածնային տրամվայը կառուցվել է CRRC Tangshan Co., Ltd. ընկերության կողմից:

Տրամվայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ փոխադրամիջոցը շրջապատի համար վնասակար արտանետումներ չի անում: Դրա միակ արտանետումը ջրի տեսքով է:

Հայտնի է, որ այն ջրածնային վառելիքով լիցքավորելու համար պահանջվում է 15 րոպե: Դրանից հետո տրամվայը կարող է անցնել 40կմ տարածություն՝ առավելագույնը 70կմ/ժ արագությամբ:

 

 

Չինաստանում գործարկվել է աշխարհում առաջին ջրածնային տրամվայը