2.7 մլն դոլար. Apollo-ն ներկայացրել է նոր հիպերքարը (լուսանկարներ)
Գերմանական Apollo Automobil մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր հիպերքարը՝ Apollo Intensa Emozione-ն, որն արժե 2.7 մլն դոլար:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տպավորիչ նորույթը համալրված է 6.3լ աշխատանքային ծավալով, 769 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 334կմ/ժ է:
Նշվում է, որ հիպերքարը կշռում է 1.2 տոննա:
«Մենք ցանկանում էինք ստեղծել այնպիսի մեքենա, որը մի ամբողջություն կդարձներ փոխադրամիջոցն ու վարորդին: Արդյունքում ստեղծվեց Apollo IE-ն»,-ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նորման Չոյը:
Նա հավելել է, որ մեքենան արտադրվելու է ընդամենը 10 օրինակով:
















