Ալյասկայի ափ նետված ծովային արարածի մնացորդները շփոթության են մատնել գիտնականներին (լուսանկարներ)
Ալյասկայի հեռավոր ափերից մեկում ծովը ցամաք է նետել առեղծվածային ջրային արարածի մնացորդներ, որոնք հայտնաբերել է Բյորն Դիլ անունով ձկնորսը:
Ինչպես նշում է The Sun-ը, տարօրինակ կենդանու մնացորդները շփոթեցրել են գիտնականներին, որոնք դեռևս չեն կարող որոշել, թե ինչի հետ գործ ունեն:
«Սկզբում մտածեցի, թե ափին կատվաձկան ինչ-որ տեսակ է, բայց երբ մոտեցա, միանգամից հասկացա, որ դա ինչ-որ ահռելի կենդանու ներքին օրգաններն են»,-ասել է ձկնորսը:
Մասնագետների մի մասը կարծում է, որ դա կարող է լինել խաղաղօվկիանոսյան շնաձկան տեսակներից մեկի լյարդը: Ի դեպ, հայտնաբերված նմուշն ունեցել է 1.5մ երկարություն:














