360.000 դոլար. Aston Martin-ը ներկայացրել է Թոմ Բրեդիին նվիրված մոդելը (լուսանկար)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվբող Aston Martin ընկերությունը ներկայացրել է Vanquish S Volante ռոդսթերի հատուկ տարբերակը՝ ստեղծված ամերիկյան ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկի՝ Թոմ Բրեդիի պատվին:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, ընդհանուր առմամբ, կստեղծվի 12 մեքենա, յուրաքանչյուրի գինը կլինի 359.950 դոլար: Բացառիկ Vanquish S Volante-ի առաջին մոդելներն կառաքվեն արդեն 2018թ. տարեսկզբին:
Նշվում է, որ մեքենայի տարբեր հատվածներում կփորագրվի TB12 ապրանքանիշը, որը «Սուպեր Բոուլի» 5-ակի չեմպիոնի խորհրդանիշն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բրեդին ընթացիկ տարվա մայիսից համագործակցում է Aston Martin-ի հետ՝ օգնելով մշակել մեքենայի դիզայնը:











