Արբանյակային լուսանկարներ, որոնք կփոխեն ձեր պատկերացումն աշխարհի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Digital Globe կայքը, որում հրապարակվում են արբանյակներից նկարահանված կադրեր, ամեն օր կիսվում է Երկիր մոլորակը վերևից ցուցադրող լուսանկարներով:
Նյու Յորքում տեղակայված գրասենյակում ստեղծվել է Daily Overview նախագիծը, որը հնարավորություն է տալիս տեսնել արբանյակներից արված թարմ լուսանկարներ:
Ավելի վաղ այս հնարավորությունը հասանելի է եղել միայն տիեզերագնացներին կամ տիեզերական հետազոտությունների կենտրոնների մասնագետներին, իսկ այժմ բոլորը հնարավորություն ունեն ամեն օր տեսնել Երկիր մոլորակի թաքնված վայրերի եզակի լանդշաֆտները:
Ստորև ներկայացնում ենք նախագծում տեղ գտած լավագույն լուսանկարները, որոնք հրապարակվել են Big Picture կայքում.
Բուրտանժ, Նիդեռլանդներ
Բուրտանժ գյուղում բնակվում է 430 մարդ: Այս աստղը կառուցվել է 1593 թվականին՝ նիդեռլանդական հեղափոխության ժամանակ, երբ Վիլհելմ I Օրանացին ցանկացել է վերահսկել Գերմանիայի և Գրոնինգեն քաղաքի միջև միակ ճանապարհը: Բուրտանժը վերականգնվել է 1960 թվականին, իսկ այժմ այն թանգարան է բաց երկնքի տակ:

Բարսելոնա, Իսպանիա

Կենտրոնական զբոսայգի, Նյու Յորք

Չինական մեծ պարիսպ, երկրի հյուսիս

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կիլլին քաղաքի բնակելի թաղամաս

Վենետիկ, Իտալիա

Խաղողի այգիներ Ուելվում, Իսպանիա

Ալմերիայի ջերմոցներ, Իսպանիա

Ալմուդենայի գերեզմանատուն, Մադրիդ, Իսպանիա

Ելոուսթոունի ազգային պարկ, Վայոմինգ











